HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Քվեարկությունից մեկ օր առաջ

Երեւանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ փորձեցինք պարզել, թե ինչպես է երեւանցիների նախընտրական տրամադրությունն ու մասնակցելու են քվեարկության: Մասնագիտությամբ տնտեսագետ 27-ամյա Միքայել Գրիգորյանը  մասնակցելու է քվեարկությանը:

«Չնայած ասում են, որ իմ քվեարկելը կապ չունի, արդեն գիտեն ով է ընտրվելու ու ինչքան ձայնով»,-ասաց Միքայելը: Գեղամ Բաղդասարյանը չի մասնակցելու քվերակությանը, քանի որ բոլոր թեկնածուներին պիտի դեմ քվեարկի: «Իսկ «բոլորին դեմ» տողը չկա քվեաթերթիկում, ու չեմ ուզում պարզապես գնալ ու անվավեր դարձնել քվեաթերթիկը»,-նշեց զրուցակիցս:   45-ամյա Սոնա Խաչատրյանը ակտիվ քաղաքացի է իրեն համարում ու մասնակցելու է քվեարկությանը: «Թողնեմ իմ տեղը ուրիշ քվեարկի: Ես էդ հաճույքը ոչ մեկին չեմ պարգեւի»,-ասաց տիկին Սոնան: Ընդհանուր առմամբ, մեր հարցախույզը պարզեց, որ միջին տարիք ունեցող մարդիկ մասնակցելու են քվերակությանը: Ընտրությամբ շատ հետաքրքված չէին երիտասարդները: Վերջիներիս կարծիքով, ով էլ որ ընտրվի էական փոփոխություն չի լինելու: «Ասֆալտ անել ու ծառատունկ կազմակերպել բոլորը կարող են, իսկ լուրջ փոփոխությունների մասին ոչ քո կարծես չի խոսում»-նշեց 30-ամյա Արտակը, ով 2 օրից մեկնում է ԱՄՆ` մշտական բնակության: «Այո մասնակցելու են քվերակությանը, ու միշտ առաջին եմ գնում, տեսնեմ նվեր կտան»,-ասաց 65-ամյա Գոհար տատը: Վերջինս Ավանում է բնակվում, ու քվերակելու է «ազգի հմար մտածողի օգտին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter