HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5-րդ Համահայկական խաղերն արդեն գեղաթերթիկ ունեն

Օգոստոսի 20-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց 5-րդ Համահայկական խաղերին նվիրված հերթական գեղաթերթիկը:

Առաջինը շրջանառության մեջ է դրվել դեռևս 1999 թ.՝ առաջին Համահայկական խաղերի ժամանակ: Այս ավանդույթը շարունակական է. Համահայկական խաղերից յուրաքանչյուրի համար 2001, 2003 և 2007 թթ. ևս մարվել են նամականիշեր:

«Համահայկական խաղերն արդեն ապացուցել են, որ հայ միասնականության առումով դարձել են անփոխարինելի: Համահայկական խաղերը դարձել են աշխարհասփյուռ հայկական գաղթօջախների երիտասարդների յուրօրինակ ֆորումներ»,- նշեց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

Մարման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Համահայկական հինգերորդ խաղերի համաշխարհային կոմիտեի, «Հայփոստ» ՓԲԸ ներկայացուցիչները, անվանի մարզիկներ, Հայաստանի ֆիլատելիստների միության անդամներ:

Նախարար Մ.Վարդանյանը նշեց, որ նամականիշերը, պատմական և նյութական արժեք լինելուց բացի, յուրահատուկ հանրագիտարան են նշանավոր մարդկանց, իրադարձությունների, մշակույթի, բնաշխարհի մասին:

Ամեն տարի «Հայփոստն» ունենում է սպորտային թեմաներով մի շարք նամականիշերի և գեղաթերթիկների մարումներ, ինչպես, օրինակ, հայ օլիմպիական չեմպիոններին նվիրված շարքը, միջազգային սպորտային մրցաշարերին նվիրված մարումները և այլն:

«Սպորտային թեմաներով հայկական նամականիշերն արդեն մեծ տարածում և հարգանք են վայելում աշխարհի ֆիլատելիստների հավաքածուներում»,- հայտնում է «Հայփոստը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter