HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովի նախագահը մթնոլորտը լարված է պահում

«Հետք»-ի թղթակիցը հաղորդում է, որ Արաբկիր համայնքի թիվ 4/27 ընտրատեղամասում տիրում է շատ լարված մթնոլորտ: Պատճառը հանձնաժողովի նախագահի կողմից դիտորդների եւ վստահված անձանց հասցեին արվող անհիմն դիտողություններն են: Նա նույնիսկ փորձել է խոչընդոտել «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրողի աշխատանքին, որը պարզապես դրսից փորձել է լուսանկարել ընտրատեղամասը: Բարեբախտաբար, միջադեպին միջամտել են ոստիկանները, որոնք, պարզելով, որ նկարահանողը լրագրող է, հորդորել են չխանգարել վերջինիս` իրականացնելու իր մասնագիտական գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter