ՀՀԿ-ի վստահված անձն իր մոտ լրացնում է ընտրողների տվյալները
Մեր թղթակիցը Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղակայված 2/6 և 2/8 ընտրատեղամասերում ականատես է եղել օրինախախտումների, որոնք արձանագրել է նաև ֆոտոխցիկով: 2/6 ընտրատեղամաս 123 համարի երթուղային գիծը սպասարկող «Գազել»-ներով ընտրողներին բերել են քվեարկության: ՀԱԿ-ի վստահված անձ Մարիամ Դանիելյանը մեր թղթակցին վստահեցրել է, որ «եկվորները» քվեարկել են հօգուտ ԲՀԿ-ի:
Իսկ 2/8 ընտրատեղամասի մոտ կանգնած է մի կին, որն ինչ-որ ցուցակ ձեռքին` ընտրությունների եկողներից հարցնում է, թե ո՞ր շենքից և ո՞ր բնակարանից են: Մեր թղթակցի հարցին ի պատասխան` նա նշել է, որ Հանրապետական կուսակցության վստահված անձ Մամյանն է և իր կողմից լրացվող տվյալներն ընտրությունների ավարտից հետո հանձնելու է հիշյալ կուսակցությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել