Բռնություններ լրագրողների նկատմամբ
ՀԱԿ-ի հայտարարությունը
Այսօր, ժամը 10:25-ի սահմաններում 9/1 տեղամաս է ներխուժել Աժ պատգամավոր Լեւոն Սարգսյանը եւ հրահանգել թիկնապահներին դուրս հանել «Չորրորդ Իշխանություն», «Հայք», «Ժամանակ Երեւան» թերթերի լրագրողներ Գոհար Վեզիրյանին, Տաթեւ Մեսրոպյանին եւ Մարինե Խառատյանին: Ի պատասխան լրագրողների հարցումներին թիկնապահներն ու նրանց պարագլուխները լրագրողներին ծեծի են ենթարկել, խլել նրանց ձայնագրիչներն ու հեռախոսները եւ դուրս են հանել ընտրատեղամասից: Այս ամենը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով: Լրագրողները պատրաստվում են հայտարարություն տալ ոստիկանության բաժին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել