HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ազգային կոնգրեսը հայտնում է հետևյալ խախտումների մասին

30.05.09, 20։00-ի սահմաններում Նոր Նորքում ՀԱԿ-ի Նոր Նորքի նախընտրական շտաբի ներկայացուցիչը ականտես է եղել ընտրակաշառքի բաժանմանը, լուսանկարել այն և զանգահարել է ոստիկանություն։ Ոստիկանությունը ժամանել է ՀԱԿ-ի շտաբ, գրանցել խախտումը և անցկացրել հարցաքննություն: 31.05. 09, 08։10-ի սահմաններում Ավանի շախմատի դպրոցի մոտ գրանցվել է ընտրակաշառքի բաժանում: 08։00-ից Միլենա եվ Տաքսի «Զ» տաքսի ծառայութնունները չեն վերցնում պատվերներ քաղաքացիներից այլ տեղափոխում են ընտրողներին ընտրատեղամասերով / 621010, 626262, /: 08։00-ից Ավանում Տաքսի «Զ» ծառայությունը և No 5 երթուղային տաքսիները, որոնք պատկանում են Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանին, ամբողջովին տրամադրված են բնակիչներին կազմակերպված խմբակային կերպով, ընտրատեղամասեր տեղափոխոլու համար։ Մասնավորապես այս պահին ժամը 10։30, նրամք զբաղված են Նարեկացի եվ Դուրյան փողոցների բնակիչներին Ավանի Կինոյի հարեվանությամբ գտնող ընտրատեղամաս տեղափոխելով: 08։00-ից Աջափնյակի և Դավիթաշենի բոլոր ընտրատեղամասերում գրանցվել է ԸՕ 23 հոդվածի կոպիտ խախտում։ Կանաչ շապիկներով անձինք ընտրատեղամասին մոտեցողներին աշխատում են հեռացնել ընտրատարածքից բացառությամբ իրենց կողմից ճանաչված անձանց, որոնց իրենք անձամբ ուղեկցում են մինչեվ քվեարկության վայրը։ Խախտումը գրանցվել ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից։ 08:00-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիայի 7/08 տեղամասում Միսակյան Գոռը, Դատական դեպարտամենտի կողմից առաջադրված Ընտրական Հանձնաժողովի անդամը ծեծի է ենթանկել Ժառանգության Հանձնաժողովի անդամին եվ ՀԱԿ վստահված անձին եվ տեղամասից դուրս հանել: 09:00-ի սահմաններում Նոր Նորքի 2/4 տեղամասի մոտ ՀԱԿ-ի Նոր Նորք նախընտրական շտաբի ներկայացուցիչը գրանցել է ընտրատարածքի մոտ կայանված Գազել մակնիշի միկրոավտոբուս, որին մոտենում են ընտրողները եվ ստանում ընտրակաշառք, որից հետո գնում են քվեարկելու: 09:00-ի սահմաններում Աջափնյակի և Դավիթաշենի 7/27 և 7/28 ընտրատեղամասերում թաղապետի տեղակալ Բաղդասարյան Արմենը խոչընդոտում է ՀԱԿ-ի վստահված անձի, դիտորդների աշխատանքներին, թույլ չի տալիս լրագրողներին կատարել իրենց աշխատանքը, քաշքշում է վերջիններիս և աղմկում: 09:00-ի սահմաններում 9/20 ընտրատեղամասում (Գրողների միություն, Կենտրոն) բաց քվեարկություն է գրանցվել ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, կազմվել է բողոք: 09:30-ի սահմաններում Շենգավիթում գրանցվել է ընտրողների խմբակային տեղափոխում Գազել մակնիշի միկրոավտոբուսներով ընտրատարածքների միջեվ։ Խախտումը գրանցվել եվ կանխվել է ՀԱԿ-ի կողմից, խատման մասին տեղեկացվել է ոստիկանությունը: 09:30-ի սահմաններում Վաղարշյան դպրոցում, Կենտրոնում ԲՀԿ-ի կողմից նշանակված Ընտրական Հանձնաժողովի նախագահը չի ներկայացել ընտրություններին: 10։00-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիայի 8/02 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանը սկզբից խոչընդոտել է և ապա ծեծի ենթարկել ՀԱԿ-ի վստահված անձ Արմեն Աբրահամյանին: 10։10-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիայի 7/18 ընտրատեղամասում տեղի է ունեցել ծեծկռտուկ, հանգամանքները պարզվում են: Գյումրիից 19415, 18594, 36245, 16393, 12711,06617, 17953, 45777, 18053, 19415, 45032, 10911, 45746, 45345, 10918, 45344 պետհամարանիշներով Գազելներով և ևս 20 մարդատար մեքենաներով Երեվան են տեղափոխվում մարդիկ քվեարկությանը մասնակցելու նպատակով։ Նրանց ուղեկցում են 23202 եվ 34001 պետհամարանիշներով ոստիկանության մեքենաներ եվ անձամբ Գյումրիի քաղաքապետը։ Թրանսփերանսի ինթերնեշիոնալ կազմակերպության դիտորդները գրանցել են միկրոավտոբուսների կուտակումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter