4/31 ընտարատեղամասում քաղաքացին հայտարարել է, որ իր տան վրա ավել մարդ է գրանցված
«Հետքի» թղթակից հայտնում է, որ 4/31 ընտրական տեղամասում Բաղրամյան 61 տան բնակչուհի Նազարեթյանը հայտարարել է, որ իր բնակարանի վրա ավել մարդ է գրանցված, և շտապ պահանջում է հանել այդ ավել մարդուն, քանի որ ինքը ստիպված է լինելու աղբի վարձը այդ ավելի մարդու փոխարեն ևս վճարել:
Տիկին Նազարեթյանը հայտարարեց, որ ընդհանրապես ընտրություններին չի մասնակցում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Մուշեղյանը քաղաքացուն պատասխանեց, որ այդ մադուն գրանցումից հանելն իր իրավասություններից դուրս է, և քաղաքացին պետք է դիմի անձնագրային բաժին կամ թաղապետարանին:
Դրանից հետո քաղաքացին բարկացած դուրս եկավ ընտրատեղամասից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել