HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը ահազանգում է խախտումների մասին

11։00-ի սահմաններում Էրեբունու 13/22 ընտրատեղամասում Գ. Բեգլարյանի կողմնակիցները հենց տեղամասում քվեարկողներին տանում են կից սենյակ և 5000-ական դրամ ընտրակաշառք բաժանում։ 11։00-ի սահմաններում 9/04, 9/05 ընտրատեղամասերում տեղի է ունենում բաց քվեարկություն։ Սկսվում է ծեծկռտուք։ 11։00-ի սահմաններում Նոր Նորքի 2/30 ընտրատեղամասում ՀՀԿ ներկայացուցիչները ահաբեկչության միջոցով ստիպում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին: 11։00-ի սահմաններում Արեշի 35 դպրոցի բակում Ֆորդ մակնիշի 03374 պետհամարանիշով եվ Գազել մակնիշի 13380 պետհամարանիշով միկրոավտոբուսներին մոտենում են ընտրողները և ստանում ընտրակաշառք, որից հետո գնում են քվեարկելու: 11։00-ի սահմաններում 2/28 ընտրատեղամասում ժամկետային զինծառայող Գյուրջանյան Վարդանը, զինվորական համազգեստով և զինվորական գրքույկով ներկայացել է ընտրությունների եվ հայտարարել, որ իրեն ԼՂՀ Մարտունու թիվ 3 զարամասից, իր բոլոր Երեվանի հաշվառում ունեցող ընկերների հետ միասին ուղարկել են մասնակցելու ընտրություններին։ Ժառանգություն կուսակցության կողմից հանձնաժողովի անդամը եվ ՀԱԿ-ի վստահված անձը պահանջել են գրանցել խախտումը գրանցամատյանում սակայն հանձնաժողովը չի գրանցել։ 11.10-ին 06/14, 06/15, 156 դպրոցում երկու կին, որոնց մարդիկ ճանաչում են որպես Մանվելի խանութի աշխատողներ, ծերերին տանում են ընտրատեղամասեր եվ նրանց հետ քվեախցիկ մտնում: 11.15-ին Շենգավիթ համայնքի 11/32 ընտրատեղամասեում մարդկանց խմբեր են բերում, Գազել մակնիշի մեքենաներով / 95, 97, 19, 261 համարների երթուղայիններ/, ևս մեկը առանց համարի 0933 M, քվեախցիկ են մտնում երկու-երեք հոգով: 11.00-ին Շենգավիթ համայնքի 11/27 ընտրատեղամասում 17/1 շենքի բնակիչները համատիրության նախագահի ուղեկցությամբ 83, 56, 58 համարի երթուղայիններով բերել են 11/27 ընտրատեղամաս քվեարկելու: Քվեարկում են մի քանի հոգով: 11.30-ին Շենգավիթ համայնքի 11/27, 11/28 /110 դպրոց/ ընտրատեղամասերում մեծ կուտակումներ են: Հանձնաժողովի նախագահը` Գալստյան Արայիկ Զորիկի: Այստեղ 11.30-ից հետևում են «Տարեգիր» թերթի լուսաբանող լրագրող Գայանե Առուստամյանին  /BMW 11SS 750/: 11.45-ին Մալաթիա Սեբաստիայի 8/05, 06, 07 ընտրատեղամասերում կուտակումներ և լցոնումներ են, հայտնել է Թրանսփերանսի Ինտերնեշնելի դիտորդը: 11.45-ին 9/1, 9/2, Կենտրոն համայնք, Նար Դոսի 38, թիվ 33 դպրոցում 100 համարի երթուղայինով անընդհատ մարդկանց են բերում, հանձնաժողովի նախագահը եվ անդամները բողոքներին չեն արձագանքում: 12.00-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքի 3/26 ընտրատեղամասում 71 համարի երթուղայինը /O796 S/ անընդհատ մարդկանց է բերում, կան կուտակումներ: 12։00-ի սահմաններում նույն մարդը քվեարկել է զուգահեռաբար երկու տեղամասում` Աջափնյակ համայնքի 06/O1 և 06/02 ընտրատեղամասերում: 12։15-ի սահմաններում Աբովյան քաղաքից թիվ 4 երթուղային տաքսիներով Երեվան են տեղափոխվում մարդիկ քվեարկությանը մասնակցելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter