Լրագրողները դեռ ոստիկանությունում են
Լրագրող Գոհար Վեզիրյանը և ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն արդեն մի քանի ժամ է` ոստիկանության Էրեբունու բաժնում են: Հիշեցնենք, որ Շամշյանի տեղեկացմամբ` ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի սափրագլուխ թիկնապահները բռնություն են գործադրել լրագրողների նկատմամբ` Գոհար Վեզիրյանին հարվածելով նույնիսկ ոտքերով: Նրանք խլել են նաև «Ժամանակ» թերթի լրագրող Մարինե Խառատյանի ձայնագրիչը և խոչընդոտել «Հայք» օրաթերթի թղթակից Տաթև Մեսրոպյանին: Ավելի ուշ Գագիկ Շամշյանը տեղեկացրեց, որ անհայտ անձինք վերադարձրել են Մ. Խառատյանի ձայնագրիչը:
Լրագրողները ոստիկանությունում են կատարված հանցագործության մասին հաղորդում տալու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել