ՀԱՍԿ-ը ընտրատեղամասերում գրանցել է ընտրակաշառքի բաժանում
ՀԱՍԿ-ի նախագահ Մովսես Շահվերդյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե իրենց վստահված անձինք այս պահին մի շարք ընտրատեղամասերում գրանցել են ընտրակաշառքների բաժանում. «Մենք դեռ չենք կարող կոնկրետ ասել, թե որ կուսակցություններն են դա անում, եւ չեմ կարող այս պահին ասել, թե որ ընտրատեղամասերում են այդ խախտումները գրանցվել, բայց ընտրություններից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ, եւ այդ խախտումները եթե հաստատվեն, մենք ընտրությունները չեղյալ համարելու պահանջ կներկայացնենք»:
Մովսես Շահվերդյանը ասաց, որ իրենք այս պահին ոչ մի տեղ ահազանգով չեն դիմել խախտումների հետ կապված. «Մենք ամեն տեղ կդիմենք եւ ամեն ինչ կանենք ընտրությունների ավարտից հետո: Այս պահին դեռ վաղ է ինչ-որ եզրակացություններ անել»:
Մովսես Շահվերդյանը, մեզանից տեղեկանալով լրագրողների նկատմամբ բռնարարքների մասին, ասաց, որ եթե դա այդպես է, ուրեմն իրենք միանշանակորեն դատապարտում են դա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել