Կուտակումներ ընտրատեղամասում
8/26 տեղամասում (թվ 112 դպրոց) Ժողովրդական կուսակցության ընտրական ցուցակի ավագանու անդամի թեկնածու Կարապետ Այվազյանը, մտնելով քվեարկության սենյակ, փորձում էր տեսագրել քվերակության ընթացքը, քանի որ մեծ թվով ընտրողներ էին հավաքվել սենյակում: Այս փաստը զայրացրեց հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի նախագահը մեզ պարզաբանեց, որ քաղաքացին չէր ներկայացել, թե ով է ինքն ու միանգամից մտնելով` սկսել էր տեսագրել:
Որոշ վստահված անձինք փորձեցին, օպերատորից վերցնել տեսաերիզը: Վերջինս հրաժարվեց տալ տեսաերիզը, ու հայտարարց, որ ոչինչ չի նկարել: Այդ ընթացքում Կ. Այվազյանի հետ զրուցեցին նրան ծանոթ հանձնաժողովականները, ու ավագանու անդամի թեկնածուն խաղաղվեց ու հեռացավ օպերատորի հետ: Կարապես Այվազյանը հրաժարվեց որևէ բան ասել: Նա միայն նշեց, որ «ամեն ինչ արդեն տեսաք»:
Տեղամասում ընտրողներից մեկը քվեարկեց բաց, բայց բոլոր չտեսնելու տվեցին: Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին ընտրողները, այստեղ միշտ կուտակումներ են լինում:
Մեկնաբանել