Պատգամավոր Լ. Սարգսյանի թիկնապահը հաղորդում է տվել լրագրողի դեմ
Այսօր` ժամը 14.00-ի սահմաններում, ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի անձնական թիկնապահ Հ. Գալոյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 10.30-ի սահմաններում թիվ 9/1 ընտրատեղամասում պատգամավոր Լ. Սարգսյանի քվեարկության ժամանակ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը հարձակվել է իրենց վրա և իրենց հասցեին խուլիգանական հայհոյանքներ տվել` խախտելով հասարակական կարգը:
«Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել