HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը ահազանգում է ընտրախախտումների մասին

12։30-ի սահմաններում  թիվ 82 երթուղային տաքսիներով մարդկանց տեղափոխում են քվեարկության 7/05, 7/06/, 7/07 ընտրատեղամասեր: 12։30-ի սահմաններում 11/33, թիվ 75 դպրոց, Շենգավիթում ընտրական հանձնաժողովի անդամները խլում են ընտրողների ձեռքից քվեաթերթիկները, քվեարկում և գցում արկղի մեջ: 13։00-ի սահմաններում 12/27 ընտրատեղամասում տեղի է ունեցել լցոնում: ՀԱԿ-ի վստահված անձը կանգնեցրել է խախտումը, կազմվել է արձանագրություն: 13։00-ի սահմաններում 7/31, 7/32 ընտրատեղամասերում երթուղային տաքսիներով /1956Ս, 630Ս796/ մարդկանց բերում են քվեարկության ընտրատեղամաս, որի մոտ կանգնած է 400ՕՍ10 պետհամարանիշով Մերսեդես Ջիփ, որի միջից ընտրակաշառք են բաժանում։ Ստանդարտ, կանաչ շապիկ դեղինով Armenia գրված, հագուստով երիտասարդների կուտակում /կան լուսանկարներ/: 13։00-ի սահմաններում 13/17 Արեշ, Էրեբունի, 43 դպրոցում և Առաջին եկարօրյա դպրոցում կազամակերպվել է «կարուսել» քվեարկություն, ընտրողների խմբակային տեղափոխում գազելներով: 13։00-ի սահմաններում Շենգավիթի 12/17 ընտրատեղամասում ընտանիքը ամբողջ կազմով եկել է քվեարկելու, պարզվել է, որ հոր դիմաց արդեն ստորագրված է: Խախտումը հայտնել է ՀԱԿ-ի վստահված անձ Արմեն Հայրապետյանը։ Նույն տեղամասում 54Ա երթուղայինը 2688Տ և 26 երթուղայինը 2159Տ տեղափոխում են ընտրողներ։ Նույն տեղամասում Ընտրությունը քոնն է ՀԿ դիտորդն ուղղորդում է ընտրողներին՝ կանգնած քվեախցիկների միջեվ։ Նույն տեղամասի հանձնաժողովի նախագահի եվ հանձնաժողովի ԲՀԿ-ի անդամի միջեվ, ընտրատեղամասից դուրս վիճաբանություն է տեղի ունեցել: 13։30-ի սահմաններում 11/21 ընտրատեղամասում քվեարկել է մահացած Գևորգ Թադևոսյանը: ՀԱԿ-ի վստահված անձերը ենթարկվում են ճնշման: 13։30-ի սահմաններում ՊՆ Ռազմական Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարությամբ մի խումբ մարդիկ հարձակվել են Ռուբեն Գևորգյանի /ծաղիկ Ռուբո/ վրա։ Թաղապետի՝ Ռ. Գևորգյանի եղբոր որդին, թիկնազորից մեկը վիրավորվել է։ Վ. Գասպարյանը զինված է եղել ավտոմատով։ 13։45-ի սահմաններում 9/01, 02, 03 ընտրատեղամասերում թիվ 33 դպրոցի տնօրենը ագրեսիվ ճնշում է գործադրել դիտորդների վրա, երբ վերջիններս հրավիրել են նրա ուշադրությունը անօրեն կուտակումների վրա։ 13։45-ի սահմաններում Նոր Նորքի 1/26 ընտրատեղամասի մոտ բաժանում են ընտրակաշառք: 13։50-ի սահմաններում Սեբաստիա Մալաթիայի 8/27 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը բիրտ ձևով խոչընդոտել են Հելսինկյան ընկերակցության նախագահ, ընտրությունների դիտորդ Միքայել Դանիելյանի աշխատանքը, չեն թույլատրել մտնել ընտրատեղամաս, լուսանկարել քվեարկության ընթացքը: 13։50-ի սահմաններում 8/03, 04 ընտրատեղամասերում տեղի է ունեցել քվեարկություն զինվորական գրքույկներով, ինչը նկարահանված է «Գալա» հեռուստաընկերության կողմից: 14։00-ի սահմաններում Ավանում մեծահասակներին ավտոմեքենաներով և տաքսիներով տեղափոխում են ընտրատեղամասեր։ 14։00-ի սահմաններում Ավանում` Նարեկացի 3 շենքի բակում, լրացվում են ընտրողների անձնագրային տվյալները, անօրինականությունը գրանցված և լուսանկարված է։ Երաժշտական դպրոցի մոտ կանգնած են Գազելներ, հավաքում են մարդկանց և տեղափոխում ընտրատեղամաս: Փաստը գրանցված և լուսանկարված է։ 14։00-ի սահմաններում Շենգավիթի 11/03 ընտրատեղամասի բակում բաժանում են ընտրակաշառք և ավտոբուսներով տեղափոխում ընտրողներին: 14։00-ի սահմաններում  Նորքի 7-րդ զանգվածում տեղի է ունեցել ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական սափրագլուխների բախում, Ջիփ մակնիշի ավտոմեքենաների կուտակում: 14։15-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիայի 8/05, 06, 07 ընտրատեղամասերում իրականացվում են բաց քվեարկություն և լցոնումներ` Անդրեյ Զատիկյանի գլխավորությամբ /ի լրումն նախկինում տրված տեղեկատվության/ , այնտեղ կանգնած է Մալաթիա Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանին պատկանող 06060 պետհամարանիշով մեքենան, ինչպես նաև Զատիկյանին պատկանող 60045 մեքենան: 14։45-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիայում եկեղեցու հարակից տարածքում կանգնած են բազմաթիվ երթուղային տաքսիներ` «Լույս Աստղ» և «Կայզեր» գրություններով: 15։00-ի սահմաններում Էրեբունու 13/18 ընտրատեղամասում անհայտ անձը կատարել է լցոնման և «կարուսելի» փորձ: Խախտումը կանխվել է Հանձնաժողովի անդամների եվ ՀԱԿ վստահված անձի կողմից, կազմվել է արձանագրություն: 15։00-ի սահմաններում Արաբկիրի 4/05 ընտրատեղամասում ընտրություններին եկող քաղաքացիներին մոտենում են ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի անդամները և քարոզում իրենց կուսակցությունների օգտին քվեարկել: 15։00-ի սահմաններում 8/15 ընտրատեղամասում ծեծի են ենթարկել ՀԱԿ-ի ավագանու ցուցակից Հայկ Գևորգյանին: 15։00-ի սահմաններում Էրեբունու 13/18 ընտրատեղամասում կանխվել է լցոնման փորձ, առգրավվել է 24 քվեաթերթիկ՝ 7-ՀՀԿ, 5-ԲՀԿ, 12-ՕԵԿ: Կազմվում է արձանագրություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter