Երթուղայինը փոխադրում է ընտրողներին
1667s պետհամարանիշով այս երթուղայինը ժամը 12:20-ին Էրեբունու 13/11 ընտրատեղամաս (16-րդ դպրոց) է տեղափոխել ընտրող քաղաքացիների: Երթուղայինը սպասարկում է 44-րդ երթուղին: «Հետքի» աղբյուրը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, անձամբ է տեսել և լուսանկարել երթուղայինը: Վերջինս վստահեցնում է, որ երթուղայինը ընտրատեղամաս է բերել ընտրողներին Հանրապետական կուսակցության հովանավորությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել