ՀԱԿ-ը ահազանգում է խախտումների մասին
15։00-ի սահմաններում 8/16 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Խաչատրյան Արտյոմը հայտնել է, որ փախցրել են քվեաթերթիկները։ Նա պահանջել է, որ գրանցեն փաստը, բայց հանձնաժողովը հրաժարվել է։ «Ա1+»-ի լրագրողը ներկա է եղել միջադեպին։
15։00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթունում ահանզանգ է ստացվել Ահարոնյան 20,22,23 հասցեներից, որ ցուցակներով այցելում են բնակարաններ և առաջարկում են ֆինանսավորել և ուղեկցել մինչև ընտրատեղամաս։
15։00-ի սահմաններում Շենգավիթի Թումանյանի դպրոցում գազելներով բերել են մարդկանց, և խցանումներ են առաջացել։
15։30-ի սահմաններում Կենտրոնում` Ժուռնալիստների տանը տեղակայված ընտրատարածքում, քվեաթերթիկը պատռելու ժամանակ վնասում են և ասում, որ դա նորմալ է և անվավեր չի համարվում։
Մալաթիայի 7/7 ընտրատեղամասում ՀՀԿ հանձնաժողովի անդամ Հովհաննես Սարգսյանը անձամբ լցոնումներ է կատարել ԲՀԿ հանձնաժողովի անդամ Խաչատրյան Մետաքսյայի ներկայությամբ։
15։15-ի սահմաններում Աջափնյակի 6/01 ընտրատեղամասում ՀՅԴ վստահված անձը բռնել է կասկածելի տղամարդու, որի ձեռքում հայտնաբերել են կնոջ անձնագիր։ Պարզվել է, որ այդ անձնագիրը ՕԵԿ հանձնաժողովի անդամ Մելսիդա Ազարյանինն է։
15։50-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիայի 8/01 ընտրատեղամասում տեղի է ունենում լցոնում, ինչի մասին հայտնում է «Transperancy International» կազմակերպության դիտորդը։ «ՀԺ» օրաթերթի լրագրողը փորձել է լուսանկարել, սակայն նրա ֆոտոխցիկը խլել են։ Վստահված անձանց սպառնացել են` ասելով, որ նրանք ոչինչ չեն տեսել։
15։40-ի սահմաններում Շենգավիթի 12/31 ընտրատեղամասում 2-րդ դուռ են բացել, և այդտեղ է ՀՀԿ-ի շտաբը: Այս մասին հաղորդում է վստահված անձը։ Կազմվել է արձանագրություն։
15։40-ի սահմաններում Կենտրոնի 9/23 ընտրատեղամասի խցերի հետևում բաց է, և շարժ կա։ Այս մասին հայտնում է դիտորդ Վահանը։
16։00-ի սահմաններում 50 հոգու ուղեկցությամբ Կենտրոնի 10/19, 20 ընտրատեղամաս է մտել Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը և փորձել է լցոնումներ կատարել` հայտարարելով, թե սա իր երկիրն է, և ինչ կուզի, կանի: Լրագրողները սկսել են նկարել, ինչից հետո նրանք ստիպված թողել են և հեռացել։
16։20-ի սահմաններում Սովետաշենի խճուղում ՀՀԿ-ի պատասխանատուն կանգնած է ասֆալտ անողների գլխին և միաժամանակ ժողովրդին կոչ է անում գնալ քվեարկել ՀՀԿ-ի օգտին։
16։24-ին 13/24, 25 ընտրատեղամասերում առաջացել են մեծ կուտակումներ: Ճնշում են գործադրում տեղամասային հանձնաժողովի անդամների և ՀԱԿ-ի վստահված անձանց վրա:
16։50-ին 8/05 ընտրատեղամասում բռնության են ենթարկվել «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանը և «Թրանսփերանսի Ինթերնեշնլ» ՀԿ-ի դիտորդ Սոնա Այվազյանը: Քվեատուփ է լցվել մոտ 100 քվեաթերթիկ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել