HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

123 համարի երթուղայինները ընտրողներ են տեղափոխում

Նոր Նորքի 2/4 տեղամասում (թիվ 1 երաժշտական դպրոց) ընտրողների ընդհանուր թիվը 1700 է, և ժամը 16:45-ի դրությամբ արդեն 1200 ընտրող մասնակցել է քվեարկությանը: Նշված տեղամասի դիմացը կանգած է երկու` 123 համարի երթուղայիններ, որից մեր թղթակիցը հասցրել է արձանագրել միայն առաջինի համարանիշը` 4026s: Հանձնաժողովի նախագահ Սուրեն Մարտիրոսյանը պարզաբանել է, որ երթուղայինների առկայությունը և նրանցով մարդիկ տեղափոխելը ոչ թե իրենց գործն է, այլ ոստիկանությունն ու ԿԸՀ-ի. «Ես դրա հետ ընդհանրապես կապ չունեմ, այստեղ իրենց ներկայացուցիչները կան, ես իրավունք չունեմ այս տարածքից դուրս գամ, տեսնեմ` գազելով թե տրոլեյբուսով»,-ասել է Սուրեն Մարտիրոսյանը: 2/5 ընտրատեղամասում (թիվ 12 մանկապարտեզ) 1597 ընտրողներից 17:15-ի դրությամբ քվեարկել է 690-ը: Այս տեղամասում ընտրողների պասիվությունը լրացվում է երաժշտական կենտրոնի հեռարձակած բարձր ամերիկյան երաժշտությունը: Նոր Նորքի Հանրապետական կուսակցության շտաբերի դիմաց կանգնած են 123 համարի 2-3-ական երթուղային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter