Ընտրատեղամասերում կրակոցներ չեն եղել
Այսօր ինտերնետային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, թե Նոր Նորքի ընտրատեղամասերից մեկում կրակել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի, իսկ մեկ այլ ընտրատեղամասում՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցչի վրա:
«Նման ահազանգ, հաղորդում իրավապահ մարմինները չեն ստացել, իսկ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը չի հաստատվել: Նշված կուսակցությունների նախընտրական շտաբերը նույնպես հավաստել են, որ իրենց ներկայացուցիչներից որեւէ մեկի վրա չեն կրակել»,- հաղորդում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել