HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը ահազանգում է խախտումների մասին

17։00-ի սահմաններում Ավանի 1/08 ընտրատեղամասում «Ավետ» դիտորդական կազմակերպության անդամները հայտարարում են, որ իրենք ԲՀԿ-ի դիտորդներ են։ Դիտորդները սկսել են վիճել լրագրող Ծովինար Նազարյանի հետ, ապա Նազարյանի վրա հարձակվել է Հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանը, սպառնացել և բռնություն է գործադրել նրա նկատմամբ և ասել. «Գլուխդ կջարդեմ, տեսախցիկը կջարդեմ...»։ Ժամանած ոստիկանները Նազարյանին դուրս են քաշել տեղամասից և ոչ մի միջոց չեն ձեռնարկել իրավախախտների դեմ։ Տեղեկատվությունը տվել է Ծովինար Նազարյանը։ Նախապատրաստվում է գրավոր բողոք։ Օրվա ընթացքում Շենգավիթի 11/19 ընտրատեղամասում թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը /Կադիլակ Սերոժ/ անընդհատ իր շքախմբով մտնում է տեղամաս և ցուցումներ տալիս։ Իր բացակայության ժամանակ ընտրական գործընթացին միջամտում է թաղապետի եղբայրը։ Այս մասին հաղորդել է «Տարեգիր» թերթի լրագրող Գայանե Առուստամյանը։ 17։30-ի սահմաններում 8/01, 03, 05, 12, 22 ընտրատեղամասերում, համաձայն «Թրանսփերանսի Ինթերնեշենել» ՀԿ-ի դիտորդից ստացված տեղեկատվության, սկսվել է քվեաթերթիկների զանգվածային լցոնում։ 17:31-ին 13/09, 10, 120 դպրոցում` Էրեբունում, Մհեր Սեդրակյանի թիկնազորից մեկը, Էդո անունով, որը նաև Սեդրակյանի ազգականն է (մորաքրոջ տղան), մի խումբ սափրագլուխների հետ եղել է տեղամասում, ահ ու սարսափ տարածել: Նույն տեղամասում 15:30-ին մի կին փորձել է երկու քվեաթերթիկ գցել քվեատուփի մեջ: Լրագրողները կանխել են, և միայն կռվով է հաջողվել արձանագրումը ապահովել: Մի ուրիշ կին վրդովված լքել է ընտրատարածքը, քանի որ տեսել է, որ իր փոխարեն արդեն իսկ քվեարկած է: Խախտումը արձանագրվել է: 17։50-ին 8/21 ընտրատեղամասում «Թրանսփերանսի Ինթերնեշենել» ՀԿ-ի դիտորդին ահաբեկել են և ստիպել դուրս գալ ընտրատեղամասից։ Այս մասին հաղորդել է դիտորդը։ 17։50-ին Չարբախում և Հիդրոպոնիկայի ինստիտուտում ավտոբուսներով բերում են ընտրողների և ընտրակաշառք բաժանում: 17։50-ին 8/24 ընտրատեղամասում բացահայտել են լցոնում, պահանջ են ներկայացրել խախտումը գրանցել գրանցամատյանում։ 17:50-ին Շենգավիթի 11/22 ընտրատեղամասում տեղի է ունեցել միջադեպ ՀՀԿ-ի ներկայացուցիչների և ԲՀԿ Շենգավիթի շտաբի պետ` Ռոբերտի (Բենզին Ռուբո) միջև: Հավաքվել են կարմիր բերետավորներ, սակայն լրագրողներին տեսնելով` ընտրատարածքից հեռացրել են Ռոբերտին: (Նկարահանումը հեռախոսով իրականացրել են լրագրողները): 17:50-ին 15 սափրագլուխներ 8/18 ընտրատեղամասից դուրս է հանել «ՀԺ» օրաթերթի արտահաստիքային լրագրողին և ասել, որ «չես նկարելու, մենք եկել ենք կեղծելու»: Խրձով քվեաթերթիկներ են վերցրել ու տարել, վախեցրել են վստահված անձին: 18:00-ին Արաբկիրի 149 դպրոցում լցոնման քարոզ է եղել: Դիտորդներին և վստահված անձանց թույլ չեն տալիս հեռախոսով խոսել: 17:30-ի սահմաններում ոստիկանների ուղեկցությամբ Մալաթիայի 8/21 ընտրատեղամաս է մտել 5-6 հոգի: ՀԱԿ վստահված անձ Արտյոմ Ասլանյանին հրահանգել են տեղից չշարժվել` սպառնալով բերման ենթարկել, և լցոնել են մոտ 100 քվեաթերթիկ: 18:00-ին բազմաթիվ մարդիկ են բերվել 6/8 ընտրատեղամաս 4 համարի միկրոավտոբուսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter