
Ոստիկանության սպան ժամը 11:00-ի սահմաններում 4/31 ընտրատեղամաս մտավ զենքով: Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Մուշեղյանը մոտեցավ ոստիկանության սպային և նրան հիշեցրեց, որ զենքով արգելվում է մտնել ընտրական տեղամաս: «Բա ինչու՞ չէիք նախապես զգուշացնում»,-պատասխանեց օրենքից անտեղյակ սպան և դուրս եկավ տեղամասից: Մի քանի րոպե հետո նա արդեն առանց զենքի մտավ տեղամաս և կատարեց իր ընտրությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել