HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պասիվ ընտրությունները ներկայացվեցին ակտիվ

Նորքի թիվ 1/25 ընտրատեղամասում քվեարկությունը կատարվում էր բացահայտ բաց եւ նույնիսկ կուսակցությունների վստահված անձինք չէին կարողանում կանխել դրանք: Առավոտից ընտրատեղամաս էին գալիս ակտիվիստ կանայք` ձեռքներին պահած ՀՀԿ-ի գովազդային պաստառը եւ հայտարարում էին, թե իրենց թեկնածուն հաստատ անցնելու է: Երբ մեկ նման փաստի էլ մենք ականատես եղանք, հանձնաժողովի նախագահ Հերմինե Խաչատրյանը նույնիսկ փորձ չարեց կանխելու, միայն րոպեներ անց հանգիստ տոնով ասաց, թե այլեւս նման բան չի կրկնվի: Նույն համայնքի 10-րդ մանկապարտեզում տեղակայված 2/1 ընտրատարածքի հանձնաժողովի անդամ Էմիլյա Սայադյանը օրվա երկրորդ կեսին հայտնաբերեց ամուսինների, որոնք իրավունք չունեին քվեարկել իրենց տեղամասում, սակայն երբ փոքր աղմուկ բարձրացավ, հանձնաժողովի նախագահ Նարինե Հայրապետյանն անմիջապես փոխեց անդամին հանձնաժողովի քարտուղար Մանյա Մովսիսյանով, իսկ տիկին Մովսիսյանը հանգիստ գրանցեց ամուսիններին, եւ նրանք կատարեցին իրենց ընտրությունը: Ընդհանրապես այս թաղամասում ընտրությունը բավականին պասիվ էր ընթանում, եւ ակնհայտ նկատվում էր ընտրողների անտարբերությունը, սակայն, ի տարբերություն վստահված անձանց, հանձնաժողովների նախագահները հայտարարում էին, թե այս ընտրություններն իրենց ակտիվությամբ նույնիսկ նախագահական ընտրություններից են անցել: Դավթաշեն համայնքի թիվ 5/5 ընտրատեղամասում էլ (թիվ 200 դպրոց) ՀԱԿ-ի դիտորդ Գառնիկ Գեւորգյանն էր դժգոհում, որ ամբողջ օրվա ընթացքում համատիրության աշխատակից Արտյոմ Վարդանյանն անարգել մտել է տեղամաս եւ հերթով ցուցակներից դուրս է գրել քվեարկության չեկած անձանց անունները: Դրանից հետո, րոպեներ անց, մարդկանց հավաքել ու բերել են քվեարկության: Նույն տեղամասում մի կին փորձել է կրկնակի քվեարկել, սակայն կանխվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter