Դատախազը չի բողոքարկել Վահագն Չախալյանի նկատմամբ ընդունված դատավճիռը
Ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի դատական գործը 2009թ. մայիսին ուղարկվել է Թբիլիսիի վերաքննիչ դատարան: «Երկիր» միությունը տեղեկացնում է, որ բողոքարկման դիմումներ է ներկայացրել միայն պաշտպանական կողմը. դատախազը, որը եւս ուներ վճիռը բողոքարկելու իրավուք, չի օգտվել դրանից:
Այսպիսով, վերաքննիչ դատարանը միայն լսելու է պաշտպանական կողմին եւ իրավունք չի ունենալու խստացնել Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված պատիժը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել