Գագիկ Ջհանգիրյանը կարճատեւ ժամկետով ազատության մեջ է
Երեկ երեկոյան կարճատեւ արձակուրդ է տրվել «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին: Նրան արձակուրդ տալու պատճառը հոր առողջական ծանր վիճակն է:
Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերին նրան կարճատեւ ժամկետով ազատ էին արձակել մոր մահվան առիթով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել