HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չախալյանների գրանցման բողոքարկման երկրորդ նիստն էլ է հետաձգվել

2009թ. մայիսի 29-ին Թբիլիսիի քաղաքացիական գործերով վարչական դատարանում կայացավ ֆրանսիացի փաստաբան, Փարիզի փաստաբանական կոլեգիայի անդամ Պատրիկ Արապյանին որպես ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի փաստաբան գրանցման Վրաստանի արդարադատության նախարարության որոշման բողոքարկման դատավարության երկրորդ նիստը: «Երկիր» միության փոխանցմամբ, ինչպես եւ առաջին նիստը` այն եւս ավարտվեց անարդյունք: Պատասխանող կողմը` Վրաստանի արդարադատության նախարարությունը դատարանին ներկայացրեց գործի հետ կապված փաստաթղթեր եւ դրանից հետո դատարանը ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու պատճառաբանությամբ հետաձգեց դատվարությունը մինչեւ հունիսի 15-ը: Դատավարության առաջին նիստը կայացել էր մայիսի 7-ին, որի ընթացքում դատավարը միայն ստուգել էր կողմերի փաստաթղթերը եւ անմիջապես հետաձգել նիստը մինչեւ մայիսի 29-ը: Չախայանների շահերը նշված գործում պաշտպանում է վրացական «Մարդու իրավունքների կենտրոն» ոչ-կառավարական կազմակերպության անդամ, փաստաբան Նինո Անդրիաշվիլին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter