Արփան եւ Եղեգիսը դուրս են եկել ափերից
Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին, ժամը 10.15-ին Վայոց ձորից տեղեկություն է ստացվել, որ Արփա գետը ափերից դուրս է եկել եւ ողողել Եղեգնաձորի մերձակայքում գտնվող խաղողի այգիները, իսկ Եղեգիս գետը` Գետափ համայնքին պատկանող ետափ-Մարտունի ավտոճանապարհին հարակից մշակովի հողատարածքները:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել