HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադաստրի պետի տեղակալի եղբորը կալանավորեցին

Այսօր Արաբկիրի կադաստրի պետի տեղակալ Արամ Չատինյանի հարազատ եղբորը՝ 40-ամյա Տիգրան Չատինյանին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները ներկայացրել են Կենտրոնի դատարան եւ դատավոր Գագիկ Ավետիսյանին միջնորդել՝ վերջինիս նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Ինչպես փոխանցում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Արաբկիրի կադաստրի պետի տեղակալը ներքին գործերի Սպանդարյանի, իսկ հետո Կենտրոնականի, ապա Մասիսի բաժինների պետ Սամվել Ռշտունու հետ դատարանի բակում էր: Ըստ ֆոտոլրագրողի՝ հավաքվածները խոսել են, թե «ոչ մի խնդիր չկա, վերևներով հարցերը լուծել ենք, մեր ախպերը դատարանից ազատ է արձակվելու»:

Տիգրան Չատինյանը բնակվում է Այգեձոր 63 տանը: Նրան օգոստոսի 17-ին ոստիկանները բերման են ենթարկել Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկից:

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Տ. Չատինյանը 2005թ. դեկտեմբերի 20-ից միջպետական հետախուզման մեջ էր Ուկրաինայի Հանրապետության Օդեսայի մարզի Մարինովսկի ոստիկանության բաժնի կողմից՝ դիտավորյալ սպանություն կատարելու մեղադրանքով: Տիգրանն ընկերոջ` դարձյալ հետախուզման մեջ գտնվող Վաղարշակ Մուրադյանի հետ Օդեսայում գտնվող «Գլորիա» ակումբում հրազենային կրակոցներ է արձակել այնտեղ գտնվող Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչներ` եղբայրներ 40-ամյա Համիկ, 35-ամյա Ռոբերտ եւ 49-ամյա Մխիթար Գեղամյանների վրա:

Կրակոցների արդյունքում Համիկը մահացել է, իսկ Ռոբերտն ու Մխիթարը ստացել են վնասվածքներ: Ավելի ուշ պարզվել էր, որ Համիկի և Մխիթարի վրա կրակոցներն արձակել էր Տիգրանը, իսկ Ռոբերտի վրա՝ նրա ընկեր Վաղարշակը՝ «Մակարով» տեսակի ատրճանակով: Հրազենային վնասվածքներ էր ստացել նաև «Գլորիայում» գտնվող 30-ամյա մի մոլդովացի տղամարդ:

Դատավոր Գագիկ Ավետիսյանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը եւ Տիգրան Չատինյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել 40-օրյա կալանքը: Չատինյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (2)

հայրենասեր
Նրանք, ովքեր չեն գրում ողջ ճշմարտությունը Տ Chatinyana է, գողեր եւ bandits եւ rogues եւ scoundrels եւ crooks ու մարդասպանների իրենց. A պարկեշտ ու կիրթ մարդ է, նրանք ուզում են մեղադրել, որ ինքը, ու կախել է իր մեղքը.
Nezavisim
Вообще-то Т.Чатинян, очень воспитанный и порядочный человек, с двумя высшими образованиями, заслугами, очень отзывчивый, и порядочный человек!А те кто против него , это воры, бандиты и негодяи, и вообще это все подставленно было специально!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter