HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մի հոգին չի կարող շախմատ խաղալ, եթե մյուս չորսը հրահանգված են ռեգբի խաղալ»

Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգություն» կուսակցության համատեղ հայտարարության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կտրականապես մերժում է Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգություն» կուսակցության համատեղ հայտարարության մեջ հնչած մեղադրանքները և թույլ չի տա քաղաքական ուժերին իրենց մեղքը բարդել ՄԻՊ-ի վրա: Ըստ պաշտպանի և΄ իշխանությունը, և΄ ընդդիմությունը, Փաստահավաք խումբը օգտագործեցին քաղաքական շահարկումների նպատակով և թույլ չտվեցին, որ այն գործի որպես փորձագետների խումբ: Տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության և կոալիցիայի ներկայացուցիչները խմբում գործում էին համագործակցված: Դրա մասին են վկայում հետևյալ հանգամանքները. Նախ` իշխանությունը ցանկության դեպքում կարող էր ավելի շուտ ստեղծել այդ խումբը` չսպասելով ԵԽ համապատասխան կառույցների ճնշմանը: Բացի դրանից, կոալիցիայի ներկայացուցիչները Փաստահավաք խմբում որդեգրել էին ոչ կառուցողական, պասիվ դիրքորոշում: Ավելին, օգտվելով հարմար առիթից` Ռոբերտ Ավագյանը հայտարարեց խմբից դուրս գալու մասին: «» Ընդդիմությունը մեղադրում է Մարդու իրավունքների պաշտպանին այն գործում, որ նա կազմալուծում է Փաստահավաք խմբի գործունեությունը: Դա իրականությանը կհամապատասխաներ այն դեպքում, եթե ՄԻՊ-ը հրաժարվեր նոր թեկնածու առաջադրելուց: Աշխատելու ցանկության դեպքում ընդդիմությունը կարող էր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին զուսպ կեցվածք ընդունելու կոչ անել և ի գիտություն ընդունել ՄԻՊ-ի` նոր ներկայացուցիչ առաջադրելու պատրաստակամությունը: Բացի այդ, եթե ընդդիմությունը շահագրգռված էր Փաստահավաք խմբի արդյունավետ աշխատանքով, այդ դեպքում ինչոˆւ հիմնական լարվածություն ստեղծողը, անձնական վիրավորանքներ հասցնողը հենց Անդրանիկ Քոչարյանն էր: Վերոնշվածը ապացուցում է, որ Վահե Ստեփանյանի` խմբից դուրս գալու որոշումն արդարացված էր: Սակայն Պաշտպանը չի հրաժարվում նոր թեկնածու առաջադրելուց, միայն թե այս դեպքում նա լինելու է ոչ թե փորձագետ, այլ` խմբում ձևավորված մթնոլորտին ավելի համապատասխանող անձ: Մի հոգին չի կարող շախմատ խաղալ, եթե մյուս չորսը հրահանգված են ռեգբի խաղալ: Խմբում փորձագիտական մթնոլորտի բացակայության պատճառը ոչ թե ՄԻՊ-ի ներկայացուցիչն է, այլ` քաղաքական ուժերի ներկայացուցիչները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter