HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ

«Սիրելի՛ երևանցիներ, Ավարտվեցին Երևանի ավագանու առաջին ընտրությունները։ Մայրաքաղաքում մենք սկիզբ ենք դնում կառավարման նոր համակարգի, որը լուրջ առաջընթաց է Հայաստանում ժողովրդավարական մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ։ Այս կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր երեւանցիներին։ Շնորհավորում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և Հայ ազգային կոնգրեսին` ընտրություններում հաջողության հասնելու համար և բեղմնավոր աշխատանք եմ մաղթում Երևանի ավագանու կազմում։ Շնորհավորում եմ նաև մասնակից մյուս քաղաքական ուժերին որակյալ քարոզարշավ անցկացնելու և մայրաքաղաքի զարգացմանն ուղղված առողջ մոտեցումներ ու գաղափարներ առաջ քաշելու հնարավորությունն արդյունավետ օգտագործելու համար։ Մայիսի 31-ի ընտրությունները և ողջ նախընտրական փուլը փաստեցին, որ մենք կարողացել ենք լուծել ընտրական գործընթացներում տարիներ շարունակ գոյություն ունեցող խնդիրների մի ծանրակշիռ մասը և առաջ ենք շարժվել մյուսների լուծման ուղղությամբ։ Արդյունքում` այս ընտրություններն իսկապես լուրջ քայլ էին առաջ։ Ցավոք, որոշ տեղամասերում արձանագրվել են նաև խախտումներ։ Դրանց վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է. չի՛ կարող մեկ կամ մի քանի անձանց շահը բարձր լինել պետության շահից, իսկ արդար ընտրությունները պետության բացարձակ շահն են։ Դրանք պահանջում են ոչ միայն խախտումների բացառում, այլև հետևողականություն խախտումների բացահայտման ու վերացման հարցում։ Հետևաբար բոլորիս պահանջն է, որ խախտման յուրաքանչյուր դեպք բացահայտվի, իսկ բոլոր մեղավորները հայտնաբերվեն ու պատասխանատվության կանչվեն օրենքի ողջ խստությամբ։ Սիրելի՛ երևանցիներ, Կրկին շնորհավորում եմ Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ, մեր մայրաքաղաքին մաղթում բարօրություն, իսկ երևանցիներին` ամենայն բարիք ու հաջողություն»,-ասված է նախագահի ուղերձում, որը տարածել է նրա մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter