HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեր իմացած Եվրոպան ուրիշ էր

chiԵվրոպայի խորհրդի կոնգրեսի դիտոդները հայտարարել են, թե ընտրությունները համարում են դրական: Ըստ նրանց` եղել են բացթողումներ, որոնք գուցեև ազդել են ընտրությունների արդյունքների վրա, բայց օրինակաության վրա չեն ազդել «ՉԻ» - Մնում է պարզել միայն` մենք ճի՞շտ ենք հասկացել, այդ դիտորդները Եվրոպայի խորհրդի կոնգրեսի՞ց են, թե՞ Եվրոպայի խորհիդի կրկեսից: Այսինքն` ստացվում է, որ խախտումներ եղել են, դրանք ընտրությունների արդյունքների վրա ազդել են, բայց ընտրությունները, միևնույն է, դրական են եղել: Հետաքրքիր է` ի՞նչ են հասկանում նրանք «օրինական» ասելով: Երևի ուզում են ասել, որ դրանք իսկապես ընտրություններ են եղել, ոչ թե, ասենք, նշանդրեք: Եթե այդպես է, ապա նրանք իրավացի են: Բայց մյուս կողմից էլ, եթե ժողովուրդն ընտրում է քաղաքական ուժերից որևէ մեկին, բայց արդյունքում «հաղթում է» մեկ այլ ուժ, կարելի՞ է արդյոք դա համարել «օրինական»: Ըստ եվրոպացիների, փաստորեն, կարելի է: Բայց հետաքրքիրն այն է, որ ըստ այդ նույն դիտորդների`ընտրությունները նաև եվրոպայի չափանիշներին են համապատասխանել: Իսկ մենք չգիտեինք, որ, ասենք, Ալրաղացի Լյովը համաեվրոպական արժեք է: Սպառնում է սիրել «Երևանը մեր սիրո կարիքն ունի, և այդ սերը մենք ապահովելու ենք հունիսի 1-ից, որպեսզի ուրախանանք մեր քաղաքի խաղաղ օրերով»,- երևանցիներին հղած ուղերձում հայտարարել է Գագիկ Բեգլարյանը: «ՉԻ» - Երևանը, իհարկե, Գագիկ Բեգլարյանի սիրո կարիքը չունի: Այլ հարց է, որ Գագիկ Բեգլարյանն ուզում է անպայման «սիրել» Երևանը, բայց, որքան հասկանում ենք, դա ավելի շուտ կոչվում է ոչ թե սիրել, այլ «չամռվել»: Մյուս կողմից էլ, հայտնի է, որ ընտրությունների ժամանակ հանրապետականներն ու նրանց կողմնակիցները Երևանի տարբեր թաղամասերում ընտրակաշառք են բաժանել: Հարց է ծագում` ի՞նչ է կոչվում այն վիճակը, երբ մեկը դիմացինին փող է տալիս ու դրա դիմաց նրան «սիրում»: Ճիշտ է, հենց դա էլ կոչվում է: Ընդ որում` Գագիկ Բեգլարյանն այնքան անկեղծ է, որ ասում է նաև, թե կոնկրետ որ պահից սկսած է «սիրելու» երևանցիներին: Մարդը ասում ` հունիսի 1-ից: Ցավալին այն է միայն, որ նրա տված կաշառքը վերցրել են ոչ բոլորը, բայց նա, միևնույն է, բոլորին է «սիրելու»: Եթե, իհարկե, դիմադրության չհանդիպի: Չնայած նրանք դիմադրությունը հաղթահարելու ձևերը նույնպես գիտեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter