HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն

168-jamԸստ լավատեղյալ աղբյուրներ` երեկ Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների և ԱՄՆ դեսպաններն անցկացրել են համատեղ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկել են Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը և արդյունքները: Այդ խորհրդակցության մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվել, սակայն, նույն աղբյուրների համաձայն, հանդիպման նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՄՆ դեսպանատունը: Հիշեցնենք, որ մայիսի 31-ին արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրությունների մեջ տեղեկատվություն կար այն մասին, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերից մեկում լցոնումներ են կատարվել նույնիսկ այն պահին, երբ այդ տեղամասում է գտնվել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter