HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կհառնեմ Լևոնի հետ

aravot«Կամ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մոխիր կդառնանք, կամ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մոխրից կհառնենք դեպի հաղթանակ»,- երեկ հակադարձելով «Առավոտի» հարցին` այս «պարտությունից» հետո կլքե՞ք ՀԱԿ-ը, ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Հարկայինը շարունակում է ստուգել Վարչապետը նախորդ ուրբաթ հարկ համարեց հայտարարել, որ կառավարությունը որոշում է կայացնելու փոքր և միջին բիզնեսը մեկ ու կես տարով չստուգելու մասին: Իբր այս որոշումը նպատակ է հետապնդում ֆինանսատնտեսական ճգնաժամաի պայմաններում մեղմել մանր գործարարների վիճակը: Բայց վարչապետը «մոռացավ» իր պոպուլիստական այս հայտարարության հետ ասել, որ «22 տեսչական» ստուգումների մեջ չեն մտնում փոքր և միջին ձեռնարկատերերի ամենից ավելի «քամողի»`հարկային մարմինների կողմից կատարվող ստուգումները: «Առավոտը» բազմաթիվ ահազանգեր է ստացել փոքր և միջին ձեռնարկատերերից: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում կառավարության այս ձևական քայլից և հայտարարում են, որ եթե իրոք կառավարությունն ուզում է իրենց օգնել, պետք է առաջին հերթին հարկայիններին արգելեր նույն այդ մեկ ու կես տարվա ընթացքում մտնել որևէ փոքր և միջին ձեռնարկություն: Վերջիններս չեն հասցնում բավարարել հարկայինների ախորժակը, իսկ ֆինանսատնտեսական ճնաժամի պայմաններում նրանցից շատերն ուղղակի դադարեցրել են գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter