HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոնը վրիպեց

hayoc-ashxarh1Стае нужен новый вожак Երևանի ավագանու ընտրությունները և հետընտրական զարգացումների ողջ խճանկարն այնքան պարզ է ու հստակ, որ այսուհետ, ընդհուպ մինչև 2012 թ. խորհրդարանի ընտրությունները, Հայաստանի քաղաքական դաշտում անորոշ է մնում միայն մայիսի 31-ին պարտություն կրած Հայ ագզային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոյանի հետագա «քաղաքական ապագայի» հարցը: Ի տարաբերություն իր շուրջը համախմբված «թեթև քաշայինների»` Հայաստանի նախկին նախագահը որոշակի քաղաքական փորձ ունեցող գոծիչ է: Ուստի, ինչ-որ չափով նրանից է կախված առաջիկայում երկրի քաղաքական կայունության պահպանման հարցը: Ակնհայտ է, որ որքան էլ երեկ Մատենադարանի մոտ հավաքված ընդդիմադիր տարբեր ոժերի ներկայացուցիչնեը և անձամբ Լևոն Տեր-Պետրոյանը փորձում էին շեշտադրել մայիսի 31-ին տեղի ունեցած «աղաղակող ընտրախախտումները», շարքային քաղաքացիները, այնուամենայնիվ, սեփական աչքերին ավելի շատ են հավատում, քան նման հայտարարություններին: Երևանում բոլորն էլ հրաշալի գիտեն, որ մայիսի 31-ին, համենայնդեպս, ընտարական տեղամասերի տարածքում, որևէ լուրջ և ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունեցած խախտում չի եղել: Ավելին` այն «քաղաքական ընտրությունների» հեռանկարը, որ խոստանում էին ՀԱԿ-ն ու նրա առաջնորդը`խայտառակ կերպով ձախողվել է: Իրականում ընտրություններից հոգնած քաղաքացիների համեմատական պասիվության պայմաններում մայիսի 31-ին տեղի է ունեցել կուսակցական տարբեր ընտրամեքենաների պայքար` սեփական կողմնակիցներին տեղամասեր տանել-բելելու համար, որն ավարտվել է ՀԱԿ-ի պարտությամբ: Փաստենք, որ մայիսի 31-ի հետ կապված Լևոն Տեր-Պետրոսյաի հաշվարկը ակնհայտորեն սխալ էր: Նրան թվում էր, որ եթե ինքը մտնի «քաղաքական ռինգ», ապա բավարար կլինի, որ այնտեղ ամեն ինչ տակնուվրա լինի: Բայց տեղի ունցավ ճիշտ հակառակը: Սակայն դրանով ձախողումների շղթան չի փակվում, քանզի Կոնգրեսի շուրջ համախմբված ընդդիմադիր ուժերի առաջնորդները ներկայումս հայտնվել են հայտնի մուլտֆիլմի Շերխանի վիճակում, որոնց բերանից ցանկացած պահի կարող է հնչել «Աքիլլան վրիպեց» ճակատագրական եզրակացությունը: Այո, լևոն Տեր-Պետրոսյանը վրիպեց. նա չպետք է մտներ մի գոտեմարտի մեջ, որը «երկորդ նախագահական ընտրությունների» վերածելու շանս չուներ: Եվ դրանից հետո Երևանի ավագանու` ՀԱԿ-ին պատկանող տեղերից հրաժարվելու մասին նրա հունիսմեկյան հայտարարությունը, ըստ էության, ոչին չի փոխում: Սա պարապես սեփական դեմքը փրկելու փորձ է: Ավելին` հստակ է մի բան. հաջորդ ընտրական մարաթոնի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս «խփված խաղաքարտ» է լինելու: Ոչ ոք խաղագումար չի դնի մի այնպիսի քաղաքական գործչի վրա, որը 2009 թ. պարտվել է «երկրորդ էշելոնի» պաշտոնյաներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter