Կանխվել է ոսկու հանքանյութի գողությունը
Նախօրեին` ժամը 04.30-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցներն «Արարատի ոսկու արդյունաբերական ձեռնարկություն» ՓԲԸ Սոթքի ոսկու հանքի տարածքից` ոսկու հանքանյութ գողանալիս, բերման են ենթարկել 30-ամյա Արտյոմ Ս.-ին:
«Արտյոմ Ս.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանությամ մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել