HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձել են վերացնել սպանության հետքերը

Մայիսի 29-ին, ժամը 22.50-ին, հրշեջ փրկարար ջոկատից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սարալանջի փողոցի 7-րդ շենքի թիվ 7 բնակարանում հրդեհ է բռնկվել: Պարզվել է, որ դրանից կես ժամ առաջ հրդեհ է բռնկվել 68-ամյա Թամարա Կատարյանին պատկանող բնակարանում, որի հետևանքով բնակարանը մասամբ այրվել է, իսկ Թ. Կատարյանը ծխահեղձ է եղել և մահացել: Սակայն հաջորդ օրը ոստիկանության Կոտայքի մարզային դատական բժշկության բաժնից գրություն է ստացվել, որ Թ. Կատարյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ վերջինիս մահը բռնի է, այն վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից` պարանոցն օղով սեղմելու հետևանքով: Փաստի առթիվ քրեական օրենսգրքի «Սպանություն» և «Հրկիզման եղանակով գույքը դիտավորությամբ ոչնչացնելը» հոդվածներով հարուցվել է քրեական գործը: «Կատարվում է նախաքննություն»,- հաղորդում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter