HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տ. Կարապետյանը ողջունում է ՀԱԿ-ի որոշումը

11_05-t_karapetyan«Ես երբևե չեմ ասել, որ ՀԱԿ-ին եմ միանալու, ասել եմ, որ կհամագործակցեմ նրանց հետ ընտրատարածքներում»,- այսօր «Դե ֆակտո» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա նշեց, որ ինքը սկզբունքորեն չի կարող միանալ ՀԱԿ-ին, քանի որ նախ` ինքնուրույն քաղաքական միավոր է, որը միշտ քաղաքական դաշտում մենակ է պայքարել: «Երկրորդ` մեր զբաղեցրած դիրքը դաշտում կառուցողական ընդդիմությունն է, երրորդ ուժի դերը: Եթե որևէ մեկի հետ միանամ` աջ, թե ձախ, դավաճանություն կլինի: Իշխանությունից էլ եթե առաջարկ լինի, ինչ պաշտոն ուզում է լինի, կմերժեմ: Ես ասել եմ, որ կարող եմ ընդունել միայն ժողովրդի կողմից ընտրված մարմնում աշխատանքը: Ինձ  հրապուրել կամ գայթակղել չի լինի»,- հավաստիացրեց նա: Տիգրան Կարապետյանը ողջունեց Հայ ազգային կոնգրեսի` մանդատներից հրաժարվելու որոշումը` բնորոշելով դա իբրև քաղաքական սկզբունքային մոտեցում: ԺԿ նախագահի խոսքով` ընտրական գործընթացից երևում էր, որ նպատակ կար ցույց տալու, թե հանրապետականների ու ՀԱԿ-ի մեջ կա քվեների մեծ տարբերություն: «Դա պլանավորված էր, և ցույց տվեցին: Բայց չէ՞ որ մենք ասում էինք, որ դա լավ բանի չի բերի»,- ասաց նա: Տ. Կարապետյանի համոզմամբ` եթե համաներում լինի, ամեն դեպքում դա կմեղմի ներկայիս իրավիճակը, քանի որ «այդ մարդկանց բարեկամները, հարազատները, մասնակցում են  այդ գործընթացներին: Բայց համաներումը չպետք է լինի դատից հետո: Եթե դատեն, նոր ներեն, մեկ է` այդ մարդկանց մեջ նստվածք կմնա. պետք է ուղղակի չեղյալ համարել այդ ամբողջ գործընթացը»,- ասաց նա: Տիգրան Կարապետյանը, իր խոսքերով` օգտվելով առիթից` պաշտոնապես դիմեց նախագահ Սերժ Սարգսյանին, ասելով, որ անհրաժեշտ է համաներում անցկացնել: «Ինչո՞ւ եմ ասում. նախագահն ասաց` եթե այդ անհրաժեշտությունը լինի, հասարակական, քաղաքական կուսակցությունները դա պետք է արտահայտեն: Դրա համար էլ ես արտահայտում եմ: Կա դրա կարիքը, շատ լավ կլինի, որ համաներում իրականացնեն»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter