Լուրեր Ախալցխայից
Երեխաների պաշտպանության օրը նշել են նաև Ախալցխայում 
Հունիսի 1-ին Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հայկական դպրոցում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված երեխաների պաշտպանության միջազգաին տոնին: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները հանդիսատեսին ներկայացրին ազգաին պարեր ու երգեր, ինչպես նաև թատերական ներկայացումներ և բանաստեղծություներ տարբեր լեզուներով:
«Ախալցխայի վերածնունդ» կայքէջի փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, ինչպես նաև քաղաքի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Կազմակերպված միջոցառումը իր ներկայությամբ հարգել էր նաև Վիրահայեց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Վարդգես Սուրենյանցի նկարների կրկօրինակները` Ախալցխայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն

Հայ Առաքելական Եկեղեցին մայիսի 31-ին հիշատակում էր Հոգեգալստյան տոնը: Տոնի առիթով Ախալցխայի Սբ գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է Սբ Պատարագ, որին ներկա են եղեկ նաև ծնունդով ախալցխացի, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն ու Դամալեցի գործարար Սոս Սահակյանը: Հյուրերը Պատարագից հետո իրենց ջերմ ողջույններն են հղել եկեղեցում գտնվող ժողովրդին և Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն նվրիրել հայտնի ախալցխահայ նկարչի` Վարդգես Սուրենյանցի նկարած նկարներից երկու կրկնօրինակ: Գագիկ Գինոսյանը և Սոս Սահակյանը Ախալցխա էին ժամանել` մասնակցելու նախապես ծրագրված հայտնի ախալցխահայ նկարիչ Վարդգես Սուրենյանցի հուշքարը տեղադրելու արարողությանը: Միջոցառումը տեղի էր ունենալու հունիսի մեկին Վիրահայոց թեմի առաջներդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի մասնակցությամբ և նախաձեռնությամբ: Արարողությանը մասնակցելու էր նաև Երևանից ժամանած «Կարին» համույթը: Սակայն վերջին օրը կազմակերպիչներից տեղեկացանք, որ միջոցառումը չի կայանալու ինչ-ինչ անհարթելի պատճառներով:
Այցելություններ Ախալցխայի երիտասարդական կենտրոն

«Կարին» ազգագրական պարային համույթի ղեկավար, ծնունդով ախալցխացի Գագիկ Գինոսյանը մայիսի 31-ին այցելել է Ախալցխայի հայկական երիտասարդական կենտրոն, որտեղ հանդպել է կենտրոնի սաներին, և հանդիպումն էլ, ի վերջո, վերածվել է ընդարձակ դասախոսության: Գագիկ Գինոսյանն ասել է, որ ինքը բավականին ոգևորված է երիտասարդական կենտրոնի սաների ներկայացրած պարերից և հույս հայտնել, որ խմբակը ավելի ու ավելի կզարգանա: Նա նաև բացատրել է ներկաներին հայկական պարերի շատ էլեմենտների իմաստը, որոնք գալիս են Հայաստանի հեթանոսական շրջանից և ապա ձուլվում ու միախառնվում քրիստոնեական սովորույթներին: Հունիսի 1-ին Ախալցխայի հայկական երիտասարդական կենտրոն է այցելել նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը տեղի հոգևորականների և Երևանից այցելած հյուրերի ուղեկցությամբ, որտեղ հանդիպել է կենտրոնի ակտիվ անդամների հետ: Երիտասարդները Սրբազանին ներկայացրել են Երիտասարդական կենտրոնի գործունեությունը և մոտ ապագայում իրականացվելիք ծրագրերը, որից հետո քնարկվել են երիտասարդությանն ու համայնքին հուզող բազմաթիվ հարցեր, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու առջև ծառացած մի շարք խնդիրներ: Վիրահայոց թեմի առաջնորդ` Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր խոսքում գոհունակություն է հայտնել երիտասարդական կենտրոնի ծավալած գործունեությունից և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով այս կրթամշակույթային օջախը ավելի ու ավելի կշենանա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել