
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 1-ին ձերբակալվել են թիվ 8 ընտրատարածքի 05 տեղամասային ընտրական հանձնաժողավի անդամ Նորայր Եղիազարյանը եւ նույն տեղամասի ընտրող Արմեն Օհանյանը:
«ՉԻ» - Վերջ, արդարությունը վերականգնված է: Հայրենի իրավապահները քրտնաջան աշխատանքի արդյունքում բացահայտեցին ընտրակեղծիքների հիմնական մեղավորներին: Թե ինչպես բացահայտեցին, նույնպես հայտնի է. «գիր-ղուշ» գցելու միջոցով: Այսինքն` այդ երկուսի բախտը պարզապես չբերեց:
Իհարկե, եթե իրավապահներն իսկապես մտադրություն ունենային բացահայտել ընտրակեղծարարներին, ապա առաջին հերթին պետք է ձերբակալեին Գագիկ Բեգլարյանին, երկրորդ հերթին` գրեթե բոլոր հանձնաժողովների նախագահներին, իսկ վերջում կամովին ինքնաձերբակալվեին, որովհետեւ բոլոր ընտրակեղծիքներն իրականացվել են ոստիկանության «բարձր հովանու» եւ աչալուրջ հսկողության ներքո (որ հանկարծ «կողմնակի անձինք» չխանգարեն):
Բայց երկու հոգու ձերբակալելն էլ վատ չէ: Նրանք, կարծում ենք, ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին եւ կհասկանան, որ իրենց ձերբակալությունը նույն թամաշայի բաղկացուցիչ մասն է. կրքերը մի քիչ կհանդարտվեն, ու իրենք սուսուփուս դուրս կգան: կարող է նույնիսկ մեդալ ստանան` «Ռեժիմին ցուցաբերած ծառայությունների համար»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել