HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերթական մանկապարտեզը` Սամվել Ալեքսանյանի զոհ

iravunqԵրեւանի ավագանու ընտրություններից առաջ Շենգավիթի թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը (Կադիլակ սերոժ) շտապեց վաճառել Բագրատունյաց 36 հասցեում գտնվող մանկապարտեզը, իսկ գնորդը մանկապարտեզների մեծ սիրահար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է (Լֆիկ Սամո): Այս մանկապարտեզը ձեռք բերելուց մի քանի ամիս առաջ Լֆիկը սեփականացրեց նաեւ Սեբաստիայի մանկապարտզը: Դրանց փոխարեն ազգիս պատգամավորը բացելու է «Երեւան սիթի» առեւտրային ցանցի հերթական խանութը: Ի դեպ, Կադիլակ Սերոժի շտապողականությունը բացատրվում է նրանով, որ շատ հավանական է, որ նա շուտով թողնի թաղապետի պաշտոնը: Նշենք, որ վերոհիշյալ տարածքում ոչ վաղ անցյալում գործում էին 3 մանկապարտեզ, իսկ այսօր արդեն դրանք չկան: Մնում է փաստել, որ քանի դեռ մեր պատգամավորները լինելու են Լֆիկները, իսկ թաղապետերը` Կադիլակները, մեր երեխաները մնալու են փողոցներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter