HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդդեմ Ծառուկյանի եւ դիվանագիտության

hj1Մալաթիայում գտնվող 8-22 ընտրատեղամասում մայիսի 31-ի ընտրություններում արձանագրվել է ընտրողների մոտ 95 տոկոս մասնակցություն: Այդ տեղամասը Լֆիկ Սամոյի որջերից մեկն է, եւ այստեղ այնպես են լցոնել, որ դա նկատել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցներն ու ինքը` դեսպանը: Լֆիկ Սամոն անձամբ է դուրս «հրավիրել» Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլին եւ փորձել է թույլ չտալ, որ նա տեսնի լցոնման փաստը: Այդ ընտրատեղամասում հանձնաժողովի անդամ է նաեւ ՕԵԿ ցուցակի առաջին համարի` Հեղինե Բիշարյանի քույր Մարգուշը: Լֆիկն ու Մարգուշը, ի վերջո, լցոնել են քվեատուփը ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկներով ու բոլորովին անտեսել են «Բարգավաճ Հայաստանին»: Արդյունքում ՀՀԿ-ին գրել են 1016 ձայն, ՕԵԿ-ին` 502, իսկ ԲՀԿ-ին` ընդամենը 263:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter