HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւմ է վատություն անում Տեր-Պետրոսյանը

hayoc-ashxarh2Կողմնակիցներին եւ Երեւանին Եվ այսպես, կատարվեց այն, ինչը միանգամայն կանխատեսելի էր. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքն ու ՀԱԿ-ը հրաժարվում են մայրաքաղաքի ավագանու անդամի իրենց 13 կամ 14 մանդատներից: Կամուրջներն այրելու եւ հանդիպած ամեն ինչի կազմաքանդման մեծն մասնագետը հետընտրական հանրահավաքում, դիմելով իր մի քանի հազար կողմնակիցներին, հայտարարեց. «Մենք այլեւս կամուրջներն այրված ենք համարում եւ հրաժարվում ենք որեւէ երկխոսությունից այս իշխանությունների հետ»: Ընդ որում` նա այդ մասին տեղեկացրեց իր 40-45 րոպեանոց ելույթի վերջնամասում, իսկ բուն հայտարարությունը ներկայացման ավարտն ազդարարող վարագույրի ազդեցություն ունեցավ: Դե ինչ, հրաժարվեցին, հրաժարվեցին, ըստ էության, այդպիսով որեւէ մեկին վատություն չեն անում` իրենցից բացի: Ահա թե ինչն է հետաքրքիր: Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` գրեթե 70 հազար երեւանցի քվեարկել է Տեր-Պետրոսյանի ու նրա գլխավորած ուժի` ՀԱԿ-ի օգտին: Մարդիկ վստահել են նրանց, համոզված լինելով, որ Երեւանի ավագանու անդամ ընտրվելով, Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ականները կներկայացնեն իրենց շահերը, հետամուտ կլինեն իրենց հուզող խնդիրների լուծմանը, հենց քաղաքային իշխանության մեջ լինելով` կպաշտպանեն իրենց իրավունքները եւ այլն: Իսկ ի՞նչ է անում Տեր-Պետրոսյանը: Ճիշտ է` վերցնում եւ իր միտինգի վերջնամասում իմիջայլոց արտասանած երկու-երեք նախադասությամբ պարզապես «ջուրն է գցում» գրեթե 70 հազար երեւանցիների վստահությունը, քվեներն էլ վերադիր: Ինչո՞ւ: Եթե այլ բան չասվի, ապա մանկապարտեզային տարիքի նեղացկոտ երեխայի վարք հիշեցնող նման պավածքը , այն էլ 20-21 տարվա քաղաքական պայքարի «ուղեբեռ» ունեցող Տեր-Պետրոսյանի պարագայում, ակնհայտ անպատասխանատու եւ անհեռատես վերաբերմունք է թե պետության, թե մայրաքաղաքի նկատմամբ, թե հատկապես իր կողմնակիցների հանդեպ: Նա, կարելի է ասել` հերթական անգամ, փաստորեն, չարաշահեց մարդկանց վստահությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter