Հարձակում` կուսակցության նախագահի վրա
«Հզոր ապագա» կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանը «Հետքին» տեղեկացրեց, որ այսօր գիշերը` ժամը 02:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Պռոշյան փողոցի վրա գտնվող ռեստորաններից մեկում Վարդենիսի թաղային ոստիկաններից մեկի` Արամ Մկրտչյանի կողմից հարձակման եւ ծեծի է ենթարվել:
Ըստ կուսակցության նախագահի` Վարդենիսի թաղային ոստիկանը, ճանաչելով իրեն եւ գտնվելով անսթափ վիճակում, սկզբում հայհոյել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ապա հարձակվելով Արկադի Կիրակոսյանի վրա, նրան անվանել է «նախագահի աճեցրած ճուտ»:
«Հզոր ապագայի» նախագահն ասաց, որ ոստիկան Արամ Մկրտչյանին անձամբ չի ճանաչում եւ նրա հետ անձնական խնդիրներ չի ունեցել: Արկադի Կիրակոսյանը դեպքի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել