Յուրացնող փոստատարը
Երեկ ոստիկանության աշխատակիցները, յուրացում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 41-ամյա Անժելա Բ.-ին: Պարզվել է, որ նա, 2007 թ. որպես փոստատար աշխատելով «Հայփոստ» ՓԲԸ Իջևանի բաժանմունքում, հունվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում, 1927 թ. ծնված Սոնյա Խ.-ի անվամբ ստացած ավանդների համար սահմանված 180.000 դրամը յուրացրել է` ցուցակում նրա անվան դիմաց կեղծ ստորագրություն դնելով:
Անժելա Բ.-ն նույն ժամանակահատվածում և համանման եղանակով գումարներ է յուրացրել 1933 թ. ծնված Նինա Է.-ից` 151.000 դրամ, և 1920 թ. ծնված Լուսիկ Պ.-ից` 178.890 դրամ:
«Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել