Երեւանի ավագանու ընտրություններ 2009թ. Թիվ 8/01 եւ 8/03 ընտրատեղամասի քվեաթերթիկները կվերահաշվարկվեն
Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներում նշված փաստերի ստուգման, նպատակով հունիսի 4-ին կվերահաշվարկեն թիվ 8/01 եւ 8/03 ընտրատեղամասերի քվեաթերթիկները:
ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւ կարեւորելով քվեաթերթիկների վերահաշվարկի գործընթացի թափանցիկությունը՝ քվեաթերթիկների պարկի բացումը տեղի կունենա հրապարակային, որին կարող են ներկա գտնվել բոլոր շահագրգիռ կողմերի՝ ԶԼՄ-ների, դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների, կուսակցությունների, նախընտրական դաշինքների ներկայացուցիչները: Տվյալ գործընթացը տեղի կունենա հունիսի 4-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գլխավոր դատախազության վարչական շենքում: Նրանք, ովքեր ցանկանում են ներկա գտնվել, պետք է նախապես, մինչեւ հունիսի 4-ը՝ ժամը 9:30, տեղեկացնեն իրենց մտադրության մասին՝ նշելով կոնկրետ անուն-ազգանունը՝ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք նրանց մուտքն ապահովելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել