HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

էս էլ ու պըրծ

168-jam«Վրաստանը մենք չենք կորցրել: Նոր տարվա մեկնարկի հետ մեկտեղ` կսկսվի Իրանի վրա ուժային ճնշում, և Հարավային Կովկասում կլինի նեգաղթյալների հսկայական ներհոսք: Իրավիճակն ամբողջովին ապակայունացված կլինի: Ո՞վ է փրկելու իրավիճակը` Բաքուն, Երևանը և Թբիլիսին կդիմեն Մոսկվային` օգնության համար»,- երեկ նման հայտարարություն է արել ՌԴ-ի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ըստ որի` տարածաշրջանում խնդիրների «լավագույն լուծումը այն է, ինչ եղել է ռուսական կայսրության օրոք. Բաքվի, Երևանի, Թիֆլիսի և Քութայիսիի նահանգներ»: Իհարկե, Ժիրինովսկու ասածներին կարելի է և լուրջ չվերաբերվել, բայց նա, որպես կանոն, իր էքսցենտրիկ հայտարարություններով արտահայտում է ՌԴ քաղաքական վերնախավի տրամադրությունները այս կամ այն հարցի վերաբերյալ: Հաշվի առնելով հայ-ռուսական ներկայիս «ռազմավարական գործընկերության» մակարդակը` Ժիրինովսկին արձանագրել է գրեթե այն կարգավիճակը, որը իրականում ՀՀ-ն ունի ՌԴ-ի հետ հարաբերություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter