HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամեն ինչ OK է

hj2Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, պարզվում է` մայիսի 31-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ժամանակ մեկ անգամ չէ, որ ընտրակեղծիքների և խախտումների է ականատես եղել: Ըստ ականատեսի` քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եղել է 8/27 տեղամասում և տեսել, թե ինչպես են ՏԸՀ անդամները փորձում առանց հաշվելու ամփոփել ընտրական ցուցակներում ընտրողների ստորագրությունների թիվը: Դեսպանն առաջարկել է, որ ՏԸՀ անդամները բարձրաձայն հաշվեն ընտրողների ստորագրությունները, սակայն ինչ-որ մեկը ընտրական ցուցակները դրել է մեկ անգամյա օգտագործման տոպրակի մեջ և սոսնձել այն: Այս միջադեպից մոտ երկու ժամ անց այդ տեղամաս է եկել ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը` թիվ 8 ԸԸՀ նախագահ Օլեգ Գրիգորյանի ուղեկցությամբ: Երբ ԿԸՀ քարտուղարը դեսպանից հետաքրքրվել է, թե ինչպես են ընթանում ընտրությունները, նա պատասխանել է, որ ամեն ինչ «օքեյ» է: Սեփական կնիքով Թիվ 7 ընտրատարածքում ՕԵԿ-ի ներկայացուցիչների դիմումի հիման վրա երեկ տեղի է ունեցել 7/17 տեղամասում Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկը, որի արդյունքները սկանդալային են եղել: Քվեարկության ծրարներից 22-ի վրա դրված է եղել «Գոռ Միսակյան» ՍՊԸ-ի կնիքը: Սրանից հետո վերահաշվարկը դադարեցվել է, իսկ ՕԵԿ-ը իր նմացած դիմումները ետ է վերցրել; Հիշեցնենք, որ մայիսի 31-ին քվեարկության ընթացքում թիվ 7/08 տեղամասում դատական դեպարտամենտի կողմից ՏԸՀ անդամ նշանակված Գոռ Միսակյանը ծեծի է ենթարկել նույն տեղամասում «Ժառանգություն» կուսակցության ՏԸՀ անդամին և ՀԱԿ վստահված անձին: 7/17 տեղամասի քվեարկության արդյունքները անվավեր չեն ճանաչվել: Աբսուրդ Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը պատրաստվում է համաներման մասին միջնորդագիր ներկայացնել Սերժ Սարգսյանին: Ինչպես երեկ հայտնի է դարձել «ՀԺ»-ի թղթակցին, միջնորդագիրն արդեն պատրաստ է: Նշենք, սակայն, որ սա ուղղակի աբսուրդ է, քանի որ սույն հանձնաժողովի ստեղծման նպատակը մարտի 1-ին տեղի ունեցած ողջ ճշմարտությունը բացահայտելն է, և եթե այս հանձնաժողովը իր նպատակին ծառայած լիներ, այսօր համաներման մասին խոսակցություն չէր լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter