
Հանրահայտ դասագրքային ճշմարտություններ կան: Օրինակ` իշխանության կենտրոնացումը մեկ ուժի ձեռքում ծնում է բռնապետություն: Օրենքներն ու Սահմանադրության համապատասխան նորմերը իզուր չեն ամրագրում զսպումների և հակակշռման մեխանիզմներ: Առանց դրանց` ինքն իր բարի կամքով ոչ մի պաշտոնյա կամ քաղաքական ուժ չի կարող զսպվել և հակակշռվել:
Կոպիտ օրինակ կյանքից. ուտելը (ուղիղ իմաստով ենք ասում, բայց ոչ ոք չի խանգարում դրա փոխաբերական համարժեքները պատկերացնել) մի այնպիսի քացր թույն է, որ եթե գիտակցությունն ու ինտելեկտը չլինեն, մարդը կանգ առնել չի կարողանա, անընդհատ կուտի, ինչը շատ տխուր հետևանքների կբերի`ճարպակալում, սրտի կանգ, այլ ծանր հիվանդություններ` մահացու ելքով: Այսինքն` ագահությունը բնության կործանիչ այդ արատը, մարդու գենի մեջ դրված է, սակայն դրա հակագենն էլ կա, բարեբախտաբար, սակայն, պատահում է, որ մարդ այս վերջինի մասին երբեմն մոռանում է: Հիմա գանք ՀՀԿ-ին, որը վերջին ընտրություններով նշաններ է ցույց տալիս միայնակ կառավարելու, քանի որ մեծամասնություն է:
Մի կողմ թողնենք մեծամասնություն ստանալու ձևերն ու մեթոդները, այլ գանք այն հարցին, թե ով և ինչու է մղում ՀՀԿ-ին` կործանելու ինքն իրեն, քանզի այն փաստը, որ իշխանության կոալիցիոն սկզբունքը մի փոքր հետ է պահում որևէ ուժի` ամեն ինչ իրենով անելու, ագահության սինդրոմով համակվելու, սխալը սխալի հետևից անելու կործանիչ ջրապտույտից, և, փաստորեն, փրկում է կառավարողներին` սեփական սխալները չտենելու, իր հետ մյուսներին և երկիրը կործանելու կարճատեսությունից, վերջին շրջանում արդեն երկու անգա աշխատել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել