
«Ժամանակը ցույց տվեց, որ առաջադրված լինելով քաղաքական ուժերի կողմից, Փաստահավաք խմբի անդամները, ցավոք սրտի, չկարողացան ձերբազատվել իրենց քաղաքական օրակարգից»,- հայտարարել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը:
«ՉԻ» - Այո, ահավոր բան է տեղի ունեցել: Փաստահավաք խումբը զեկույց է ներկայացրել մարտի 1-ի 10 զոհերից մեկի մահվան հանգամանքների մասին, որն էապես տարբերվում է պաշտոնական վարկածից:
Հասկանալի է, չէ՞, որ միակ պատճառը հանձնաժողովի անդամների «քաղաքական օրակարգն» է: Իսկ այ, մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովը, նույնպես «առաջադրված լինելով քաղաքական ուժերի կողմից», բացարձակապես չի առաջնորդվում քաղաքական նկատառումներով: Պարզապես ինչ հրամայում են, խելոք-խելոք անում է: Եթե փաստահավաք խումբն էլ իրեն այդպես պահեր, ամեն ինչ նորմալ կլիներ, բայց խումբը, չգիտես ինչու, որոշեց փաստեր հավաքել:
Իսկ ընդհանրապես, ճիշտը Փաստահավաք խումբը լուծարելն է: Իզուր տեղը խարխլում են ներքաղաքական կայունությունը և փորձում բացահայտել այն, ինչ բոլորը առանց այն էլ գիտեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել