Համաներումն անհրաժեշտ է ողջ երկրին
Նախագահական ընտրություններին հաջորդած մոտ մեկ ու կես տարվա ընթացքում երկրում ծավալվող ներքաղաքական գործընթացների հետնախորքում շարունակում էր աղոտ նշմարվել ներքաղաքական կացության նոր ապակայունացման և «երկրորդ նախագահականի» վտանգավոր ուրվականը, որի վերակենդանացման վերջին շանսը մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրություններն էին:
Անցած ընտրությունները, սակայն, ցույց տվեցին, որ քվեարկության ընթացքն ու հետընտրական զարգացումներն օգտագործելու Հայ ազգային կոնգրեսի ու նրա առաջնորդի հնարավորությունները գրեթե զրոյական են: Ավելին` այն փաստը, որ ՀԱԿ-ի առաջնորդը հունիսի 1-ին տուն ուղարկեց իր կողմնակիցներին,վկայում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վստահ չէ նաև իր իսկ քաղաքական թիմի ուժերին, ուստի չի պատրաստվում «երկաթը տաք-տաք ծեծել»:
Սա նշանակում է, որ 2007 թ. խորհրդարանական և 2008 թ. նախագահական ընտրություններով սկսված քաղաքական պայքարի երկարատև ու ցավագին շրջանն ավարտված է, ու նրա ողբերգական հետևանքը հանդիսացող մարտի 1-2-ի իրադարձություններին շաղկապված բոլոր հարցերն այլևս ոչ թե քաղաքական, այլ պատմական կատեգորիաներ են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել