HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստահավքը ձախողվե՞ց

hraparak2Երբ հայաստանյան և միջագային հանրության պահանջով հոկտեմբերի 23-ին Սերժ Սարգսյանը մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ փորձագետների փաստահավաք խումբ ստեղծելու կարգադրություն արձակեց, բոլորը թեթևացած շունչ քաշեցին. վերջապես հանրությունը կիմանա, թե ինչ է տեղի ունցել 2008 թ. մարտ 1-ին: Կբացահայտվեն ծանր հանցագործություն կատարած անձինք, որոնց կրակոցների արդյունքում 10 անմեղ քաղաքացու կյանք է ընդհատվել: Թվում էր` իշխանությունն էլ է պատասխանատվությամբ վերաբերվել այդ խնդրին. բացի նախագահի կարգադրությունից` խմբի գործությունեությունը կազմակերպելու կարգ էր ընդունվել, որտեղ մանրամասն թվարկված էին, թե ինչ խնդիրներ են դրված խմբի առաջ, ինչպես է նա գործելու, և երբ է ավարտված համարվելու նրա գործունեությունը (համապատասխան զեկույց պետք է ներկայացվեր): Հինգ անդամից կազմված փաստահավաք խումբը նաև հասարակական չարաբաստիկ երկխոսության մի մոդել էր լինելու: Այսօր` ամիսներ անց, հասկանալի է, որ այդ քայլն ուղղված էր մարտի 1-ի դեպքերի բացահայտման իմիտացիա ստեղծելու և հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու: Մոտ 6 ամիս աշխատանքի իմիտացիա ստեղծելուց և մարդկանց մոլորեցնելուց հետո իշխանությունը որոշեց լուծարել Փաստահավաք խումբը, որն այդպես էլ իր նպատակին չծառայեց: Նախ` խմբի ղեկավարը, ապա կոալիցիան ներկայացնող անձը հրաժարվեցին: Նման բան կարող էր լինել միայն իշխանության թելադրանքով: Իսկ կանոնակարգով` խմբի անդամներն անփոխարինելի են: Երեկ էլ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը հայտարարց, որ «խմբի գործունեությունը ձախողվել է»: Ինչի մեղքը, բնականաբար, դրվեց ընդդիմության վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter