
«Այս բոլոր գործողությունները նախօրոք պլանավորված էին, որպեսզի հնարավություն չտան ինձ և Սեդա Սաֆարյանին շարունակել աշխատանքը,- «Առավոտին» ասաց Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը: - Փաստ է, որ մենք շարունակում ենք գալ աշխատանքի, իսկ մեր մյուս գործընկերները չեն գալիս: Այնուամենայնիվ, մեզ մի անգամ հաջողվել է խմբի չորս անդամներով քննարկել ստեղծված իրավիճակը` մինչև Վահե Ստեփանյանի իրավական կարգավիճակը ճշտելը:
Բայց դրանից հետո խմբում իշխանության ներկայացուցիչները նիստից դուրս եկան և այլևս չվերադարձան: Ուստի, այս ամենը համադրելով,գալիս եմ եզրակացության, որ նրանք ավելի շատ ճնշված էին ոչ թե մթնոլորտից, այլ այն փաստերից, որոնք քննարկվել են ու շարունակվելու էին քննարկվել Փաստահավաք խմբում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել