HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նյութերն ուղարկվել են քննչական գլխավոր վարչություն

Մայիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  և քննչական գլխավոր վարչությունների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2008 թ. սեպտեմբերին 1974 թ. ծնված Հասմիկ Ք.-ն, 1979 թ. ծնված Արուսյակ Ս.-ի միջոցով, հետագայում պոռնկության մեջ ներգրավելու նպատակով հավաքագրել և 1967 թ. ծնված Գոհար Կ.-ի (հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132.1 հոդվածի մեղադրանքով) մոտ Թուրքիայի Հանրապետություն է ուղարկել 1975 թ. ծնված Եսթեր Մ.-ին և 1988 թ. ծնված Ալլա Ս.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են հրավիրվել Եսթեր Մ.-ն, Ալլա Ս.-ն և 1990 թ. ծնված Նարինե Ս.-ն, որոնք հաղորդում են տվել, որ Գոհար Կ.-ն բռնության սպառնալիքով Թուրքիայի Տրապիզոն քաղաքում իրենց ենթարկել է սեռական շահագործման: Եսթեր Մ.-ին և Ալլա Ս.-ին 2008 թ. սեպտեմբերին խաբեությամբ հավաքագրել և Թուրքիա է փոխադրել Հասմիկ Ք.-ն, իսկ Նարինե Ս.-ին` Գոհար Կ.-ն: «Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն»,-տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter